Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր
30.05.2012 | 06:01

Այսօր ՕԵԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նախորդ որոշումներում բան չի փոխել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ՕԵԿ-ը չի համաձայնել ԱԺ փոխխոսնակի պորտֆելն ստանձել` այդ ծանր «բեռը» թողնելով ՀՀԿ-ի «վտիտ» բայց պատասխանատու ուսերին. կատակ բան չէ գրեթե հիսուն ինտելեկտուալ-ընդդիմադիր պատգամավորների հետ գլուխ դնելը, երբ առանց այն էլ նույն «ընդդիմադիրներն» օր ու արև չեն տալիս ՕԵԿ-ին:
ԱԺ երեք պատասխանատու պաշտոններն էլ կմնան ՀՀԿ-ին. քննարկվում է Հովիկ Աբրահամյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով կոնֆիգուրացիան:
ՕԵԿ-ը, ըստ հավաստի տեղեկությունների, կստանձնի ևս մեկ նախարարական պորտֆել: Ո՞ր նախարարության. ՕԵԿ-ին ասվել է` մտածեք ԲՀԿ-ի թողածներից ո՞րն է առավել ձեր կադրային-քաղաքական ռեսուրսին հարմար, որոշում կայացրեք և տեղեկացրեք այդ մասին: ՕԵԿ-ում դեռ մտածում են:
Իսկ այսօր երեկոյան` ՀՀԿ ԳՄ նիստից հետո, կստորագրվի կոալիցիոն հուշագիր` երկու կուսակցությունների` ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միջև, պորտֆելների հարցը թողնելով հաջորդ օրվան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ